Ղազախստանը հրաժարվել է մեկնաբանել AZAL-ի գործով ոչ պաշտոնական հրապարակումները
Քաղաքական
14:09 16/01/2025
Աշխարհ

Ղազախստանը հրաժարվել է մեկնաբանել AZAL-ի գործով ոչ պաշտոնական հրապարակումները

«Մինչև AZAL ինքնաթիռի կործանման վերաբերյալ նախնական զեկույցի հրապարակումը, Ղազախստանի տրանսպորտի նախարարության հանձնաժողովը չի մեկնաբանի համացանցից ստացված տվյալները, որոնք պաշտոնական աղբյուր չունեն»,-«ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտնում է հանրապետության տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը։

Չորեքշաբթի օրը համացանցում է հայտնվել «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի Ակտաուում կործանված ինքնաթիռի սև արկղերի ենթադրյալ սղագրությունը։

«Ղազախստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության օդային վթարը հետաքննող հանձնաժողովը շարունակում է աշխատանքները միջադեպի պատճառները պարզելու ուղղությամբ։ Մինչև նախնական զեկույցի հրապարակումը հանձնաժողովը չի մեկնաբանի համացանցից ստացված տվյալները, որոնք չունեն պաշտոնական աղբյուր»,- ասված է հաղորդագրությունում։

Նախարարությունը հիշեցրել է, որ հանձնաժողովը կհրապարակի նախնական զեկույց՝ Ղազախստանի օրենսդրության պահանջներին և ԻԿԱՕ-ի Հավելված 13-ի պահանջներին համապատասխան:
 

Placeholder