Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության, սպասում են ամերիկյան կողմի ազդանշանին
Քաղաքական
20:35 16/01/2025
Աշխարհ

Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության, սպասում են ամերիկյան կողմի ազդանշանին

Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը բազմիցս ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է երկխոսության ԱՄՆ-ի հետ, իսկ Մոսկվան հանգիստ սպասում է ամերիկյան կողմից ազդանշանների։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Մեր նախագահը բազմիցս ասել է, որ  պատրաստ ենք երկխոսության: Մենք հանգիստ սպասում ենք ազդանշանների», - ասել է Ուշակովը։ 

Նրա խոսքով՝ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև դեռևս շփումներ չկան՝ կապված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման նախապատրաստման հետ։

 

Placeholder