Հունվարի 16-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
Տնտեսություն
09:17 16/01/2025
Հայաստան

Հունվարի 16-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են

ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 16-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.11  դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ աճելով 0.12 դրամով։

Ըստ Rate.am կայքի՝ դոլարի վաճառքի միջին գինը՝ 401 դրամ է:

Փոխանակման կետերում դոլարի առքը 397 դրամ է, վաճառքը՝ 401։

Եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 403.55 դրամ, իսկ վաճառքի դեպքում
միջին գինը` 417.75։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 411 դրամ է, վաճառքը՝ 415։

Ռուբլու առքն էլ կազմում է 3.77 դրամ, վաճառքի դեպքում միջին գինը՝ 4.09 է։

Փոխանակման կետերում ռուբլին գնվում է 3.82 և վաճառվում 3.90 դրամով։

Placeholder