ԱԳՆ-ն ողջունում Գազայում հրադադարի համաձայնագիրը
Քաղաքական
12:35 16/01/2025
Հայաստան

ԱԳՆ-ն ողջունում Գազայում հրադադարի համաձայնագիրը

Հայաստանը ողջունում է Գազայում հրադադարի համաձայնագիրը։ Նման հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳ նախարարությունն X-ի իր միկրոբլոգում։

«Հրադադարն ապահովելու է երկու կողմերի պատանդների և գերիների ազատ արձակումը, հույս ունենք,  որ այն կարևոր նշանակություն կունենա Պաղեստինի և Իսրայելի ժողովուրդների անվտանգության երաշխավորման համար՝  ճանապարհ հարթելով Մերձավոր Արևելքի տարածաշրջանում համապարփակ խաղաղության և կայունության համար։

Միջազգային հանրության՝ հատկապես ԱՄՆ-ի, Քաթարի և Եգիպտոսի միջնորդական ջանքերը, որոնք հանգեցրել են այս նշանակալի հանգրվանին, բարձր են գնահատվում»,-ասված է հայտարարության  մեջ:

Placeholder
ԱԳՆ-ն ողջունում Գազայում հրադադարի համաձայնագիրը