Քեյթ Միդլթոնն այցելել է այն հիվանդանոց, որտեղ բուժվել է քաղցկեղից
Աշխարհում
11:07 16/01/2025
Աշխարհ

Քեյթ Միդլթոնն այցելել է այն հիվանդանոց, որտեղ բուժվել է քաղցկեղից

Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը քաղցկեղի բուժումից հետո այցելել է Լոնդոնի հարավային մասում գտնվող բուժհաստատություն, որտեղ ինքն է բուժվել։

Նա շնորհակալություն է հայտնել բուժանձնակազմին, հանդիպել ու զրուցել, սրտակցել քաղցկեղ ախտորոշված հիվանդներին բուժման բարդ ժամանակահատվածում։ Նա վստահեցրել է, որ թւնելի վերջում լույս է։

BBC-ի փոխանցմամբ, Քեյթն ասել է, որ հիվանդանոց այցից հետո թեթևություն է զգում, ապա ավելացրել է, որ դեռ ապաքինվում է։

«Քաղցկեղի հետ բախված ցանկացած մարդ գիտի, որ ժամանակ է պետք»,-նշել է նա։

 

Placeholder