Ռոնալդուն կդառնա «Ալ-Նասրի» համասեփականատերը
Աշխարհում
11:11 16/01/2025
Աշխարհ

Ռոնալդուն կդառնա «Ալ-Նասրի» համասեփականատերը

Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն թիմի հետ նոր պայմանագիր ստորագրելուց հետո կդառնա ակումբի համասեփականատեր։ Այս մասին հայտնում է Marca-ն։

Գազետա.ռու-ի հաղորդմամբ, ֆուտբոլիստի գործող պայմանագիրը թիմի հետ նախատեսված է մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը։ Լրատվամիջոցներն արդեն հայտնել են, որ կողմերը պայմանավորվել են երկարաձգել աշխատանքային պայմանագիրը։ Նոր պայմանագրի պայմաններով Ռոնալդուն կդառնա ակումբի բաժնետոմսերի 5%-ի սեփականատերը։ Նրա աշխատավարձը կկազմի տարեկան 183 մլն եվրո և ամենաբարձրը կլինի ֆուտբոլիստների շրջանում։

 

Placeholder
Ռոնալդուն կդառնա «Ալ-Նասրի» համասեփականատերը