HRW. Հայաստանում քաղաքական գործիչները շարունակում են հայցեր ներկայացնել լրագրողների և լրատվամիջոցների դեմ
Իրավունք
17:27 17/01/2025

HRW. Հայաստանում քաղաքական գործիչները շարունակում են հայցեր ներկայացնել լրագրողների և լրատվամիջոցների դեմ

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունն ահազանգում է՝ Հայաստանում քաղաքական գործիչներն ու մասնավոր բիզեսը շարունակում են զրպարտության վերաբերյալ հայցեր ներկայացնել ԶԼՄ-ների ու կրագրողների դեմ։

«Քաղաքական գործիչները և մասնավոր բիզնեսները շարունակել են զրպարտության գործեր հարուցել լրագրողների և լրատվամիջոցների դեմ՝ նրանց ներքաշելով երկարատև իրավական պայքարի մեջ և սպառնալով ծանր ֆինանսական տույժերով: Լրատվամիջոցների շահերի պաշտպանության տեղական խումբը հաղորդել է, որ հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում լրատվամիջոցների դեմ  զրպարտության 29 նոր հայց է ներկայացցել»,-նշում է իրավապաշտպան կազմակերպությունը։

Նշվում է, որ նախորդ տարվա առաջին վեց ամիսների ընթացքում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն (ԽԱՊԿ) փաստագրել է բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության և մասնավոր անձանց կողմից 23 լրագրողների և օպերատորների նկատմամբ ֆիզիկական բռնության 14 դեպք, ինչպես նաև այլ տեսակի ճնշումների 43 դեպք։

Placeholder
HRW. Հայաստանում քաղաքական գործիչները շարունակում են հայցեր ներկայացնել լրագրողների և լրատվամիջոցների դեմ