Լարիսա Ալավերդյան. Ադրբեջանն այս ամենն իրականացնում է ՄԱԿ-ի քաջալերող լռության ներքո
Քաղաքական
13:15 17/01/2025
Հայաստան

Լարիսա Ալավերդյան. Ադրբեջանն այս ամենն իրականացնում է ՄԱԿ-ի քաջալերող լռության ներքո

«ՄԱԿ-ն այստեղ ունի հստակ պարտավորություններ։ Ես այստեղ գտնվող մարդկանց անունից պահանջում եմ հստակ գործողություններ, իրենց պարտականությունների կատարում»,-ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց  արցախյան մի խումբ կազմակերպությունների նախաձեռնությամբ անցկացվող ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը։

Նա համոզմունք հայտնեց, որ Ադրբեջանը հայ գերիներին պատանդ  էպահում քաղաքական առևտրի համար, իսկ այդ ամենն արվում է ՄԱԿ-ի՝ Ադրբեջանին քաջալերող լռության ներքո։

«Հիշեք, Ադրբեջանը նույնացնում է ԼՂ Հանրապետության ազգային ազատագրական պայքարի, իր ինքորոշցած լինելու պայքարը նույնացնում է տեռորիստական գործողությունների հետ։ Մենք պարտավոր ենք մշտապես բարձրաձայնել, մշտական գործողություններով ահազանգել այդ մասին։ Այն, ինչ չի անում իշխանությունը, պետք է անի հասարակությունը։ Մենք ձեզ հետ պետք է լրացնենք այն բացը, որը հանցավոր ձևով չի իրականացվում այն մարդկանց կողմից, որոնք պարտավոր են դա անել»,-ասաց նա՝ ՄԱԿ-ի ներկայացուցիչների հասցեին նետոլով «ամոթ, Դուք կրում եք ձեր ճակատին խայտառակ խարան»,-ասաց Լարիսա Ալավերդյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Placeholder