Հունվարի 17-20-ը սպասվում է քամու ուժգնացում
Հասարակություն
12:49 17/01/2025
Հայաստան

Հունվարի 17-20-ը սպասվում է քամու ուժգնացում

Երևանում հունվարի 17-ի ցերեկը, 18-ին, 20-ի ցերեկը, 21-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն։

Մարզերում հունվարի 17-ի ցերեկը, 18-ին, 19-ի գիշերը, 20-ի ցերեկը, 21-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն։

Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վ, հունվարի 17-20-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը 17-ի ցերեկը կբարձրանա ևս 1-2 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի։

Placeholder
Հունվարի 17-20-ը սպասվում է քամու ուժգնացում