Կառավարությունից դեռ  չեն հստակեցնում՝ կմասնակցի՞ Նիկոլ Փաշինյանը Թրամփի երդմնակալությանը, թե՝ ոչ
Քաղաքական
12:09 18/01/2025
Հայաստան

Կառավարությունից դեռ չեն հստակեցնում՝ կմասնակցի՞ Նիկոլ Փաշինյանը Թրամփի երդմնակալությանը, թե՝ ոչ

ԱՄՆ-ի 47-րդ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի երդմնակալությանը հաշված օրեր են մնացել, բայց այս պահին դեռ հայտնի չէ` Նիկոլ Փաշինյանը կմասնակցի արարողությանը, թե ոչ։

«Մենք վարչապետի ցանկացած այցի մասին տեղեկացնում ենք ժամանակին»,– Sputnik Արմենիային ասել է Ն. Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Դիտարկմանը, թե այսօր արդեն հունվարի 18-ն է, նա այսպես արձագանքեց. «Ասացի այն, ինչ ասացի, ավելացնելու ոչինչ չունեմ»։

 «Հրապարակ» թերթը գրում է, որ Փաշինյանը չի հրավիրվել Թրամփի երդմնակալության արարողությանը։

Հիշեցնենք` նոյեմբերի 5-ին ԱՄՆ–ում նախագահական ընտրություններ անցկացվեցին, և ԱՄՆ–ի 47–րդ նախագահ ընտրվեց Դոնալդ Թրամփը։ Նրա երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունվարի 20-ին:

Placeholder
Կառավարությունից դեռ չեն հստակեցնում՝ կմասնակցի՞ Նիկոլ Փաշինյանը Թրամփի երդմնակալությանը, թե՝ ոչ