«Ժողովուրդ». Որպես պարգևատրում արժանացել է ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող պաշտոնի նշանակմանը
Օրվա մամուլ
09:08 18/01/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Որպես պարգևատրում արժանացել է ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող պաշտոնի նշանակմանը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ՀՀ գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետը, իբրև ապօրինի գույքի լավագույն բռնագանձող՝ որպես պարգևատրում արժանացել է ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող պաշոնի նշանակմանը։

Հայաստանի Ազգային ժողովին աջակցման ծրագրի շրջանակում Ամիրխանյանը կրտսեր փորձագետից 10 տարում դարձել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող։

Սիրո Ամիրխանյանի գլխավորած վարչության միջոցով 2024 թվականին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման արդյունքում՝ ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 314,6 մլն դրամ։

Բացի այդ, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում կնքված հաշտության համաձայնությունների արդյունքում ՀՀ սեփականությանը փոխանցվել է 7 անշարժ և 1 շարժական գույք՝ ընդհանուր շուրջ 4 միլիարդ 100 միլիոն դրամ արժեքով, ինչպես նաև պետական բյուջե է փոխանցվելու շուրջ 937 միլիոն դրամ, որից 364,566,167 դրամն արդեն իսկ փոխանցվել է։

Հենց նման աշխատանք ապահովելով էլ Սիրո Ամիրխանյանը ստացավ բաղձալի պաշտոնի բարձրացումը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։ 
 

Placeholder