Իրանն ու Ռուսաստանն արևմուտքի կարիքը չունեն. Մասուդ Փեզեշքիան
Քաղաքական
18:03 18/01/2025
Տարածաշրջան

Իրանն ու Ռուսաստանն արևմուտքի կարիքը չունեն. Մասուդ Փեզեշքիան

Ռուսաստանի և Իրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրի ստորագրումը վկայում է այն մասին, որ երկու տերություններն էլ մտադիր չեն հանդուրժել արտաքին միջամտությունը։ Այս մասին հայտարարել է  Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը «Соловьев Live»-ին տված հարցազրույցում։

Իրանի նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանն ու Իրանը ունակ են վարել անկախ քաղաքականություն, ինչպես նաև պատրաստ են տարածաշրջանում համատեղ զարգացնել անվտանգությունն ու տնտեսությունը, բերել խաղաղություն և կայունություն։

Փեզեշքիանը հավելել է, որ Մոսկվանն ու Թեհրանն Արևմուտքի կարիքը չունեն։

Placeholder