«Փաստ». Ինչու է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան
Օրվա մամուլ
09:12 18/01/2025
Հայաստան

«Փաստ». Ինչու է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան

«Փաստ» թերթը գրում է.

««Փաստ» թերթի տեղեկություններով, Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նախօրեին մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մեր աղբյուրը նշում է, որ Սրբազանը գաղտնի է պահել Իրան այցելելու մասին տեղեկությունը։ Այդ մասին տեղյակ չէ նույնիսկ շարժման քաղաքական խորհուրդը։ Մենք տեղեկացանք, որ առաջիկա երկու օրվա ընթացքում Բագրատ Սրբազանը քաղաքական հանդիպումներ է ունենալու Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների և հոգևորականների հետ։ Թե հարցերի ինչ շրջանակ է քննարկվելու, առայժմ ճշտել չհաջողվեց»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder