Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արման Ծառուկյանի առաջին հայտարարությունը՝ Մախաչևի հետ մենամարտից հրաժարվելուց հետո
Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը սոցիալական ցանցերում Իսլամ Մախաչևի դեմ մենամարտից հրաժարվելուց հետո դիմել է երկրպագուներին:
Նրանք պետք է մենամարտեին UFC 311 մրցաշարում, Մախաչևի նոր մրցակիցը կլինի բրազիլացի Ռենատո Մոիկանոն։
«Ցավով պետք է տեղեկացնեմ, որ UFC 311-ից մեջքի վնասվածքի պատճառով դուրս գալու լուրը ճիշտ է։ Սա իմ կարիերայի ընթացքում ընդունած ամենադժվար որոշումն էր։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել UFC-ին՝ ըմբռնման համար, և ես անհամբերությամբ սպասում եմ իմ առաջին UFC չեմպիոնական մենամարտին ապագայում։ Շնորհակալություն բոլորիդ աջակցության համար»,- գրել է Ծառուկյանը։