Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուսաստանի և Իրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրի ստորագրումը վկայում է այն մասին, որ երկու տերություններն էլ մտադիր չեն հանդուրժել արտաքին միջամտությունը։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը «Соловьев Live»-ին տված հարցազրույցում։
Իրանի նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանն ու Իրանը ունակ են վարել անկախ քաղաքականություն, ինչպես նաև պատրաստ են տարածաշրջանում համատեղ զարգացնել անվտանգությունն ու տնտեսությունը, բերել խաղաղություն և կայունություն։
Փեզեշքիանը հավելել է, որ Մոսկվանն ու Թեհրանն Արևմուտքի կարիքը չունեն։