Թուրքիայի հատուկ ծառայությունների ինքնաթիռով են արտահանձնվածներին Երևանից տեղափոխել
Իրավունք
19:57 19/01/2025
Տարածաշրջան

Թուրքիայի հատուկ ծառայությունների ինքնաթիռով են արտահանձնվածներին Երևանից տեղափոխել

Թուրքական ԶԼՄ-ները կադրեր են հրապարակել Թուրքիայում հետախուզվող հանցավոր խմբավորման անդամներին Հայաստանից արտահանձնման մասին

Արտահանձնվածներին տեղափոխվել են թուրքական հատուկ ծառայությունների ինքնաթիռով: Թուրքիայի ՆԳՆ-ի EM 805 հատուկ ինքնաթիռը վայէջք է կատարել Զվարթնոց օդանավակայանում, որով էլ կասկածյալներին դիմակավորված հատուկ ստորաբաժանումների մեծաքանակ ծառայողները նրանց տեղափոխել են Թուրքիա:

Ըստ թուրքական ԶԼՄ-ների, արտահանձնվածներից մեկը Թուքիայում հայտնի հանցավոր խմբավորման առաջնորդ Էրջան Յըլազն է, որը մեկ տասնամյակից ավելի գտնվել է հետախուզման մեջ, այս խմբավորումը բազմաթիվ սպանությունների և հանցավոր գործունեությունների հեղինակ է:

Մինչ այդ ՀՀ ԱԳՆ-ն պաշտոնական հաղորդագրություն էր տարածել արտահանձնման վերաբերյալ։
 

Placeholder