Հոկտեմբերից անհայտ կորած կնոջ դին հայտնաբերվել է ջրատարում
Իրավունք
12:09 20/01/2025
Հայաստան

Հոկտեմբերից անհայտ կորած կնոջ դին հայտնաբերվել է ջրատարում

Դեռևս 2024 թ. հոկտեմբերի 26-ին հաղորդվել էր 73-ամյա Գրետա Զաքարյանի՝ գերեզմանատուն գնալու և անհայտ կորելու մասին։

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների կողմից ձեռնարկված որոնողական միջոցառումների արդյունքում հունվարի 17-ին կնոջ դին հայտնաբերվել է Էջմիածին քաղաքի ջրատարներից մեկի մեջ:

Placeholder