ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի
Քաղաքական
10:31 20/01/2025
Հայաստան

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի

Ազգային ժողովի հերթական նստաշրջանը մեկնարկեց ՀՀ օրհներգով՝ երգչախմբի կատարմամբ։ Օրհներգը հնչեց փոփոխված տարբերակով։

Այնուհետև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց. «Տարին սկսվեց վատ լուրով, մեր գործըներ Մհեր Սահակյանի հիշատակը հարգենք՝ մեկ րոպե լռությամբ»։

Հիշեցնենք, որ Մհեր Սահակյանը մահացել է օրեր առաջ՝ ավտովթարից։ 

Նիստի մեկնարկին նաև պատգամավորական երդում տվեց ՔՊ խմբակցության նոր անդամ Ջուլիետա Ազարյանը։ Նա փոխարինում է լիազորությունները վաղաժամկետ դադարեցված պատգամավոր Դավիթ Առուշանյանին։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր  Գեղամ Մանուկյանն ասաց, որ Հայաստանում գործում է  ՀՀ օրհներգի մասին օրենքը, որը պարտավոր են հարգել. «Որևէ մեկն իր ճաժակի սիրույն չի կարող Հայաստանի որևէ օրենք խախտել։ Այսօր Ազգային ժողովոի դահլիճում արդեն երկրորդ անգամ այդ օրենքը խախտվեց»։ 

Հիշեցնենք, որ ԱԺ-ն դեռ չի ընդունել «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին  նախագիծը, որով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՔՊ-ական պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Թագուհի Ղազարյանն առաջարկում են ՀՀ պետական օրհներգի տեքստում խմբագրություններ կատարել՝ փոփոխելով քառատողերի տեղերը։ 

Placeholder
ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի