Bitcoin-ի արժեքը գերազանցել է պատմական առավելագույն մակարդակը
Տնտեսություն
12:05 20/01/2025
Աշխարհ

Bitcoin-ի արժեքը գերազանցել է պատմական առավելագույն մակարդակը

Bitcoin-ի գինը թարմացրել է իր պատմական ռեկորդը։ «Գազետա ռու»-ն գրում է, որ CoinMarketCap-ի տվյալների համաձայն՝ հասնելով $109,1 հազար դոլարի։

Հունվարի 20-ին ժամը 10:06-ի դրությամբ կրիպտոարժույթի աճը դանդաղել է մինչև 108,9 հազար դոլար առևտրային շրջանի մեկնարկից ի վեր, այն թանկացել է 3,63 %-ով․

Հունվարի կեսերին բիթքոյնը երկու ամսվա ընթացքում առաջին անգամ իջավ 90 հազար դոլարից, որից հետո շարունակեց թանկանալ:

Հունվարի 19-ին բիթքոյնի արժեքն ընկավ 100 հազար դոլարից ցածր՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կնոջ՝ Մելանյա Թրամփի կողմից սեփական memecoin-ի (կրիպտոարժույթ, որը ստեղծվում է որպես սոցիալական փորձ) գործարկելու ֆոնին: Միացյալ Նահանգների առաջին տիկնոջից առաջ Թրամփն էր թողարկել memecoin-ը։ Օրվա ընթացքում դրա կապիտալիզացիան ինն անգամ ավելացավ առևտրի ընթացքում և մի պահ հասավ 15 միլիարդ դոլարի։

Բիթքոյնի գինը սկսեց ռեկորդներ գերազանցել անցյալ տարվա վերջին այն բանից հետո, երբ Թրամփը հաղթեց ԱՄՆ նախագահական ընտրություններում: Քաղաքական գործիչն ակտիվորեն պաշտպանում է կրիպտոարդյունաբերության զարգացումը։

Placeholder