Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ես կարող եմ հաղթել ցանկացածին». Արման Ծառուկյանը չի բացառել, որ կմենամարտի Չենդլերի հետ
Խառը մենամարտերի ռուսաստանցի հայ մարզիկ Արման Ծառուկյանը չի բացառել, որ իր հաջորդ մրցակիցը կլինի չեմպիոնի կոչման նախկին մրցակից ամերիկացի Մայքլ Չենդլերը։
«Ես կարող եմ հաղթել ցանկացածին։ Եթե UFC-ն ուզում է, որ ես հաղթեմ Չենդլերին, իսկ հետո հաղթեմ Օլիվեյրային, որպեսզի տիտղոսի համար պայքարեմ Իսլամ Մախաչևի դեմ, ես դա կանեմ»,- ասել է Ծառուկյանը Արիել Հելվանիի փոդքաստում։
Ծառուկյանը UFC 311 մրցաշարում Իսլամ Մախաչևի հետ պետք է մենամարտեր տիտղոսի համար, սակայն մեջքի վնասվածքի պատճառով մենամարտից մեկ օր առաջ հրաժարվել էր։
Մախաչևը մենամարտել է բրազիլացի Ռենատո Մոյկանոյի հետ և հաղթել։