Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է
Օրվա թեմա
11:17 21/01/2025
Հայաստան

Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է

Այսօր Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է. նա 36 տարեկան է։ 

Նրան շնորհավորել է «Ինտեր»-ը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ 

Մխիթարյանին շնորհավորել է «Փյունիկ» ակումբը.«Հենո՜, դու մեզանից յուրաքանչյուրի ոգեշնչման աղբյուրն ես ու պարծանքը: Մաղթում ենք երկար ֆուտբոլային տարիներ թոփ մակարդակում»։

Հենրիխ Մխիթարյանը «Փյունիկի» սան է, այնուհետև տեղափոխվել է Դոնեցկի «Մետալուրգ», ապա «Շախտյոր», «Մանչեսթեր Յունայթեդն», որտեղ Մխիթարյանը դարձել է Եվրոպա լիգայի հաղթող:

Այնուհետև նա տեղափոխվել է «Արսենալ», վարձավճարով՝ «Ռոմա»։ Այժմ նա հանդես է գալիս «Ինտերի» կազմում։ 

 

Placeholder