Ճանապարհների վիճակը՝ ժամը 09։00-ի դրությամբ
Հասարակություն
09:12 21/01/2025
Հայաստան

Ճանապարհների վիճակը՝ ժամը 09։00-ի դրությամբ

Հունվարի 21-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։

Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից հայտնում են, որ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

ՆԳՆ փրկարար ծառայությունից էլ տեղեկացնում են, որ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար։

Վարդենյաց լեռնանցքում, Արտաշատ քաղաքի, Վեդիի, Ապարանի, Արագածի տարածաշրջանների, Տաթև-Լծեն, Գորայք-«Զանգեր», Երևան-Սևան, Երևան-Արտաշատ, Նոյեմբերյան-Իջևան և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
 

Placeholder
Ճանապարհների վիճակը՝ ժամը 09։00-ի դրությամբ