Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մարկ Ռուբիոյին
Քաղաքական
12:39 21/01/2025
Հայաստան

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մարկ Ռուբիոյին

Արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մարկ Ռուբիոյին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ 

X-ի իր միկրոբլոգում նա գրել է.

«Ջերմագին շնորհավորանքներս Մարկ Ռուբիոյին պետքարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Հայաստանը բարձր է գնահատում է Միացյալ Նահանգների հետ իր ռազմավարական գործընկերությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների և ընդհանուր շահերի վրա։

Մենք անհաբերությամբ սպասում ենք  մեր համագործակցությունը ամրապնդելուն՝ նպաստելու մեր երկու ազգերի անվտանգությանը, ժողովրդավարությանը և բարգավաճմանը»։

Placeholder
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մարկ Ռուբիոյին