Քննարկումներ են տեղի ունենում. Ալեն Սիմոնյանը՝ Մինսկի խմբի լուծարման մասին
Քաղաքական
15:25 21/01/2025
Հայաստան

Քննարկումներ են տեղի ունենում. Ալեն Սիմոնյանը՝ Մինսկի խմբի լուծարման մասին

«Քննարկումներ են տեղի ունենում։ Դուք ինքներդ էլ շեշտեցիք, որ այսօր Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումն է տեղի ունենալու։ Կարծում եմ՝ ճիշտ չէ, որ ես այստեղից նարատիվներ դնեմ և Արարատ Միրզոյանին կաղապարների մեջ դնեմ»,-  լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանելով հարցին՝ իշխանությունը շարունակո՞ւմ է  մնալ այն դիրքորոշմանը, որ Մինսկի խումբը պետք է լուծարվի «խաղաղության պայմանագրի» կնքումից հետո։

Ըստ նրա, քննարկումները լինում են հետևյալ կերպ՝ ամեն կողմը հարցի վերաբերյալ իր դիրքորոշումն է  ներկայացնում, քննարկումների արդյունքում գտնվում է ոսկե միջինը։

Անդրադառնալով  դիտարկմանը, որ Ալեն Սիմոնյանը Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքը դրական է գնահատել, սակայն Ադրբեջանի կողմից առաջ քաշված պահանջներից մեկն էլ Հայաստանում երրորդ երկրների ներկայությունը բացառելն է, նա արձագանքեց, որ Հայաստանն էլ, ի պատասխան դրան, իր առաջարկն է ներկայացրել։ Նա  չմանրամասնեց՝ ինչի մասին է խոսքը։

Սիմոնյանը միաժամանակ հույս հայտնեց, որ ԵՄ դիտորդական առաքելության ժամկետը կերկարացվի։

Placeholder
Քննարկումներ են տեղի ունենում. Ալեն Սիմոնյանը՝ Մինսկի խմբի լուծարման մասին