Թրամփը հրահանգել է, որ ԱՄՆ-ն լքի ԱՀԿ-ն
Քաղաքական
15:22 21/01/2025
Աշխարհ

Թրամփը հրահանգել է, որ ԱՄՆ-ն լքի ԱՀԿ-ն

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնավարման առաջին օրը հրահանգել է, որ ԱՄՆ-ն դադարեցնի Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամակցությունը։ Այս մասին գրում է միջազգային մամուլը։

«Միացյալ Նահանգները դուրս կգա Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից, քանի որ այն սխալ է գործել COVID-19 համաճարակի և միջազգային առողջապահական այլ ճգնաժամերի ժամանակ»,-«Ռոյթերզ»-ի փոխանցմամբ, նշել է նա։

Թրամփի խոսքով, ԱՀԿ-ն չի կարողացել անկախ գործել «ԱՀԿ անդամ երկրների ոչ պատշաճ քաղաքական ազդեցությունից» և պահանջել է «անարդարացիորեն շատ վճարումներ» ԱՄՆ-ից, որոնք անհամաչափ են այլ, ավելի մեծ երկրների, օրինակ՝ Չինաստանի կողմից տրամադրվող գումարներին:

«ԱՀԿ-ն մեզ խաբել է։ Բոլորն են խաբում ԱՄՆ-ին։ Բայց էլ նման բան չի լինի»,-հայտարարել է ԱՄՆ նախագահը։

ԱՀԿ-ն առայժմ չի մեկնաբանել Թրամփի այս հայտարարությունները։

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը այսօր հերթական ճեպազրույցում հայտնել է.  որ ԱՀԿ-ի դերը համաշխարհային առողջապահության կառավարման մեջ պետք է միայն ուժեղացվի, ոչ թե թուլանա:

Placeholder
Թրամփը հրահանգել է, որ ԱՄՆ-ն լքի ԱՀԿ-ն