Թուրքիայի հանգստավայրի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 76 -ի
Տարածաշրջան
09:12 22/01/2025
Աշխարհ

Թուրքիայի հանգստավայրի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 76 -ի

Թուրքիայի Քարթալկայա լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 76 մարդ է զոհվել։

Այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիկայը, որի խոսքերը փոխանցում է Anadolu գործակալությունը։

«Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը 76 է։ Պարզվել է 52 զոհի ինքնությունը։ Նրանցից 45-ի դիերը հանձնվել են հարազատներին։ Նախաքննության ընթացքում այս պահի դրությամբ կալանավորված է 9 մարդ»,- «Ստրանա ուա»-ի փոխանցմամբ ասել է նախարարը։

Նշվում է, որ հրդեհը բռնկվել է հունվարի 21-ի գիշերը Կարտալկայա լեռնադահուկային կենտրոնի լեռնադահուկային հանգստավայրում 12 հարկանի հյուրանոցի շենքի չորրորդ հարկում։ Հրդեհի պահին հյուրանոցում ավելի քան 200 մարդ է եղել։

Թուրքիայի առողջապահության նախարար Քեմալ Մեմիշօղլուն իր հերթին հայտարարել է, որ միջադեպի հետևանքով վիրավոր է 51 մարդ, որոնցից մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ ծանր վիճակում, ևս 17-ն արդեն դուրս են գրվել, իսկ մնացածը շարունակում են բուժումը։

Հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ողբերգության կապակցությամբ ազգային սգո օր է հայտարարել։
 

Placeholder
Թուրքիայի հանգստավայրի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 76 -ի