Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել է ԲԴԽ անդամի թեկնածությունից։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
«Սիրունյանն արդեն հանդես է եկել հայտարարությամբ, հայտարարել է, որ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ քննարկումների և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացության մեջ որոշակի դիտարկումներ կան, ինքն այս պարագայում իր թեկնածությունը հետ է քաշում, որպեսզի իրավիճակը պարզաբանվի»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։