Կոբելևը կարծում է՝ Զախարյանը վաղ գնաց արտերկիր
Աշխարհում
09:41 23/01/2025
Աշխարհ

Կոբելևը կարծում է՝ Զախարյանը վաղ գնաց արտերկիր

«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանն այս մրցաշրջանում նույնիսկ մեկ անգամ խաղադաշտ դուրս չի եկել։ Հունվարին հազիվ վերականգնվելով մեկ վնասվածքից՝ նա նոր վնասվածք ունի։

«Դինամոյի» նախկին գլխավոր մարզիչ Անդրեյ Կոբելևը կարծում է, որ Արսեն Զախարյանը բավականին շուտ է մեկնել արտերկիր։

«Նա կայուն չէր, առանցքային խաղացող չէր։ Նրան անհրաժեշտ էր ևս երկու տարի խաղալ «Դինամոյում», իսկ հետո մեկնել արտերկիր՝ որպես կայացած ֆուտբոլիստ»- Կոբելևի խոսքերն է մեջբերում Match TV-ն։

Զախարյանը 21 տարեկան է և 2023 թվականի ամռանը «Դինամոյից» տեղափոխվել է իսպանական «Ռեալ Սոսյեդադ»։ Կիսապաշտպանը Սան Սեբաստիանի թիմի կազմում անցկացրել է 40 հանդիպում, դարձել գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Այս մրցաշրջանում Զախարյանը խաղադաշտ դուրս չի եկել վնասվածքի պատճառով։

Placeholder