Կոլաբորացիոնիստ լինելը ձեր ընտրությունն է. Լիլիթ Գալստյան
Քաղաքական
18:00 23/01/2025
Հայաստան

Կոլաբորացիոնիստ լինելը ձեր ընտրությունն է. Լիլիթ Գալստյան

«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու ասեն, որ ամեն օր մեզ մեզնից հեռացնեն։
Երեկ ԿԳՄՍ նախարարը ԱԺ-ում հայտարարել է՝ «Ունեմ մե՜կ Հայրենիք և դա  իմ պետությունն է»»,-գրում է ԱԺ դաշնակցական պատգամավոր Լիլիթ Գալստյանն ու շարունակում.

«Չեմ կարծում, թե ԿԳՄՍ նախարարն, իրապես, չգիտի պետության և Հայրենիքի սահմանն ու տարբերությունը։

Չեմ կարծում, թե կրթության և մշակույթի ոլորտներում պետական քաղաքականություն մշակող և իրակաանցնող կառույցի ղեկավարը  մեր Հայրենիքում, մեր բնօրրանում հազարամյակների ընթացքում  ձևավորված մշակութային և քաղաքակրթական ժառանգության վերաբերյալ գոնե մակերեսային պատկերացումներ չունի, Մատենադարանում, Պատմության թանգարանում կամ Ազգային պատկերասրահում չի եղել․․․

Չեմ կարծում, թե նա չգիտե  գիտական այն անհերքելի աքսեոման, որ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՆ Է ՀԱՅԵՐԻ ՀԱՅՐԵՆԻՔՆ ՈՒ ԲՆՕՐՐԱՆԸ, և, որ այն ավելին է քան թափահարվող այն ոսկեգույն թիթեղը։
Ավելի քան մերկապարանոց է  Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․

Եվ որտեղի՞ց այն  սին  ու դավադիր հաստատումը, թե իբր պետականության սահմանում  ու գիտակցում չենք ունեցել,  և հենց իրե՜նք՝ քպ-ն է այն սահմանողը․ քաղաքական այն ուժը, որի  ճակատին  ու խղճին դաջված է   Արցախի ողբերգության՝ ցեղասպանության պատասխանատվություն-մեղսակցությունը, Հայաստանի անկումն  ու անվերջ այս քաոսը․․․
Ձեր նպատակադրումն ու վարքը  անուն ունի՝ կոլաբորացիոնիստական- մեր հիշողությունը, արժանապատվությունն ու  ինքնությունը խեղող,  Ալիև-էրդողան պահանջները սպասարկող ու նրանց գոհացնող։

Սա  է ձեր ընտրությունը․․․
հ․գ․ «Մարդ և անասուն իրարից տարբերվում են հիշողությամբ», Հ․ Մաթևոսյան»։
 

Placeholder