Կառավարության խոտանված եթերով նիստում ԱԶԲ-ից հերթական՝ 45.3 մլն եվրո վարկը ներգրավեց առողջապահության համար
Առողջություն
11:40 23/01/2025
Հայաստան

Կառավարության խոտանված եթերով նիստում ԱԶԲ-ից հերթական՝ 45.3 մլն եվրո վարկը ներգրավեց առողջապահության համար

«Նախագծով առաջարկվում է Ասիական զարգացման բանկի կողմից առաջարկվող արդյունքահեն վարկավորման (RBL) ծրագրով ներգրավել 45.3 մլն եվրո արժողությամբ վարկ»,-կառավարության նիստում հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ զեկուցելով ՀՀ և Ասիական զարգացման բանկի միջև «Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին որոշումը։

Նրա խոսքով՝ Հայաստանում բուժսպասարկման որակի բարելավումը պահանջում է բարեփոխումների իրականացում որակի ապահովման բոլոր տարրերի՝ ենթակառուցվածքների, սարքավորումների, մարդկային ռեսուրսների և էլեկտրոնային առողջապահության շրջանակներում ծառայությունների հասանելիության ապահովման, բուժսպասարկման որակին առնչվող գործընթացների բարելավման, ինչպես նաև ծառայությունների արդյունավետության չափելիության բարձրացման նպատակով:

Ավանեսյանը հայտնեց, որ գումարն ուղղվելու է.

• Առողջապահական հաստատությունների կառուցմանն ու բարելավմանը,
• Առողջապահական ծառայությունների որակի գնահատման և   հաշվետվողականության թվայնացմանը և ինստիտուցիոնալացմանը,
• Բժշկական հաստատությունների լիցենզավորմանը,
• Առողջապահության ոլորտի մարդկային կապիտալի զարգացմանը,
• Հեռաբժշկության պիլոտային ծրագրի իրականացմանը,
• Էլեկտրոնային առողջապահության գործիքների կիրառության բարելավմանը:
 

Կառավարության նիստը հեռարձակվում է ձայնային խոտանով։

Placeholder