Օպերային թատրոնի, պատկերասրահի անվանումներից ազգային բառը հեռացնելով՝ չեք հաջողելու բովանդակային ոչինչ փոխել. Պապյան
Մշակույթ
13:36 23/01/2025
Հայաստան

Օպերային թատրոնի, պատկերասրահի անվանումներից ազգային բառը հեռացնելով՝ չեք հաջողելու բովանդակային ոչինչ փոխել. Պապյան

ՀՀ Ազգային ժողովը 65 «կողմ», 31 «դեմ» և 1 «ձեռնպահ» ձայներով նախօրեին ընդունել է «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, ըստ որի՝ մշակութային օջախների անվան «ազգային» բառը փոխարինվում է «համապետական»-ով։

Այս փոփոխությունը դժգոհություն է առաջադրել մշակույթի, գիտության ոլորտի  գործիչների շրջանում։ 

«Օպերային թատրոնի, պատկերասրահի, գրադարանի անվանումներից ազգային բառը հեռացնելով՝ չեք հաջողելու բովանդակային ոչինչ փոխել, այն առավել ԱԶԳԱՅԻՆ է դառնալու…

Հետաքրքիր է, ինչո՞վ էր խանգարում ազգային բառը այս մարդկանց…

Դրդառիթը պարզից էլ պարզ է՝ հեռացնել ազգային բառը…առանց քննարկումների, առանց բացատրության, հենց այդպես…»,- գրել է ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը։

«Ինչ ասել է համապետական????
Ընդամենը իրենց ապազգային տեսակն են բացահայտում ...»,- գրել է բանասիրական գիտությունների դոկտոր Լիլիթ Արզումանյանը։ 

Նման որոշում կարող էր կայացնել միայն Հայաստանը օկուպացրած թշնամական խունտան։ Բայց հիշենք, որ սա միակ սրիկայությունը չէ»,- նշել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի նախկին  տնօրեն Նարինե Թուխիկյան-Խաչատուրյանը։ 

Նկարչուհի Զարուհի Մուրադյանը գրել է. «Այլևս չեն թաքցնում  թուրքանակ ծրագիրը.... պատրաստվեք Ցեղասպանության թանգարանի փակման»։ 

 

 

 

 

Placeholder