Եթե Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրված չէ, ինչո՞ւ է նա հիշատակվում որպես մեղադրյալ. Արամ Վարդևանյան
Իրավունք
11:13 23/01/2025
Հայաստան

Եթե Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրված չէ, ինչո՞ւ է նա հիշատակվում որպես մեղադրյալ. Արամ Վարդևանյան

«Նշված ձևակերպումն անհասկանալի է, մեղմ ասած, նաև ոչ իրավական»,-ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուների գործով դատական նիստի ժամանակ առարկեց փաստաբան Արամ Վարդևանյանը։

Նա նշեց, նիստերի քարտուղարը դատավարության մասնակիցներին ներկայացնում է որպես մեղադրյալ, մինչդեռ նրանց որևէ մեղադրանք առաջադրված չէ։

«Իսկապես դժվարանում ենք հասկանալ, թե ինչն է, այսպես ասած, սկզբունքային հարցը, երբ մեղադրանք չկա, օգտագործվում է մեղադրյալ եզրույթը։ Հասկանալի չէ, ինչու է այդպես նշված ու մշապես հիշատակվում, ի վերջո դատական նիստին ներկայացել ենք»,-ասաց փաստաբանը։

Նախագահող դատավորը պատասխանեց, Վարդևանյանի գործընկերոջ կողմից նույն հարցի վերաբերյալ առնվազն երկու անգամ առարկություն ներկայացվել է, և այդ առարկությունը չի ընդունվել։

«Դատարանն այդ առարկությունը չի ընդունել և չի ընդունելու, Ռոբերտ Քոչարյանը ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ, որը վերացված չէ»,-ասաց դատավորը։

Դատավորի խոսքը բարկացրեց ՀՀ երկորրդ նախագահին, նա միջամտեց, ինչին ի պատասխան դատավորը հայտարարեց.
«Մեղադրյալ Քոչարյան, դատարանը Ձեզ նկատողություն է հայտարարում տեղից արձագանքելու համար»։
«Շատ բարի»,-պատասխանեց Ռոբերտ Քոչարյանը։

Փաստաբան Արամ Օրբելյանն էլ նկատեց, որ առարկություն ներկայացնելն ու դրանք դատավորի կողմից չընդունելն ունեն հետևանքներ.

«Քննարկման ժամանա արգումնետ բերելուց ես կարող եմ ասել, որ եղել է քննարկում, այսինքն, եղել է առարկություն։ Հետևանք այդ իմաստով, ուրիշ բան մի մտածեք»։

«Դե ուրեմն ասեք՝ իրավական հետևանքներ»,-արձագանքեց դատավորը։

«Հարգարժան դատարան, ես ցանկացած բան այստեղ քնարկում են իրավաբանական փաստերի լույսի ներքո»,-հակադարձեց պաշտպանը։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մեղադրվում էին սահմանադրական կարգը տապալելու մեջ։  Մինչ ընդհանուր իրավասության դատարանը քննում էր գործը, ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց հոդվածը։

Վճռաբեկ դատարանը 2024-ի սեպտեմբերին բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը և թույլատրել վերաորակավորել մեղադրանքը:

Նախագահող դատավոր Սարգիս Պետրոսյանը 2018 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ եղել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի թեկնածու Շիրակի մարզից:

Placeholder