2025 թվականի փետրվարի 1-ից Երևանի հասարակական տրանսպորտից օգտվելիս վճարման համակարգը դառնում է ավելի  հարմար. Տիգրան Ավինյան
Հասարակություն
21:11 23/01/2025

2025 թվականի փետրվարի 1-ից Երևանի հասարակական տրանսպորտից օգտվելիս վճարման համակարգը դառնում է ավելի հարմար. Տիգրան Ավինյան

Երևանի քաղասքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում իրազեկող տեսանյութ է հրապարակել և գրել.

«Սիրելի՛ քաղաքացիներ,

2025 թվականի փետրվարի 1-ից Երևանի հասարակական տրանսպորտից՝ ավտոբուսից, տրոլեյբուսից և մետրոյից օգտվելիս վճարման համակարգը դառնում է ավելի ճկուն և հարմար։ Այսուհետ վճարումները կարող եք կատարել երեք տարբերակով՝

▫️Անկանխիկ՝ բանկային քարտով (Arca, Visa, Mastercard),

▫️QR կոդի միջոցով՝ TelCell հավելվածով,

▫️Տրանսպորտային քարտի միջոցով»։

Placeholder