Արարատ Միրզոյանն ու Ժեենբեկ Կուլուբաևը հանդես կգան հայտարարություններով
Քաղաքական
14:51 23/01/2025
Հայաստան

Արարատ Միրզոյանն ու Ժեենբեկ Կուլուբաևը հանդես կգան հայտարարություններով

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: Հիշեցնենք, որ սրան նախորդել է ԱԳ նախարարությունում Միրզոյանի և Կուլուբաևի ընդլայնված կազմով հանդիպումը:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, օրակարգը ներառել է հարցերի լայն շրջանակ՝ երկկողմ հարաբերություններ, փոխգործակցություն մեծ ներուժ ունեցող տարբեր ոլորտներում և հարթակներում, տարածաշրջանային փոխկապակցվածության ընդլայնման հնարավորություններ, ինչպես նաև անվտանգային հարցեր:



Placeholder
Արարատ Միրզոյանն ու Ժեենբեկ Կուլուբաևը հանդես կգան հայտարարություններով