Տիկնիզյանի գործակալը մեկնաբանել է «Լոկոմոտիվի» հետ բանակցություններում խաղացողի բարձր պահանջների մասին լուրերը
Աշխարհում
15:25 23/01/2025
Աշխարհ

Տիկնիզյանի գործակալը մեկնաբանել է «Լոկոմոտիվի» հետ բանակցություններում խաղացողի բարձր պահանջների մասին լուրերը

Ֆուտբոլային գործակալ Ալեքսանդր Կլյուևը, ով ներկայացնում է  «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Նաիր Թիկնիզյանի շահերը, մեկնաբանել է մոսկովյան ակումբի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցություններում խաղացողի բարձր պահանջների մասին լուրերը։

«Տիկնիզյանն այժմ ուսումնամարզական հավաքում է, կենտրոնացած է «Լոկոմոտիվի» մարզումների և խաղերի վրա։ Ինչ վերաբերում է Նաիրի՝ բարձր պահանջների ու մնացածի մասին լուրերին, ապա դա կատարյալ անհեթեթություն է։ Ես չգիտեմ, թե ում է պետք այս աղմուկը: Սա չի համապատասխանում իրականությունը։

Ոչ վաղ անցյալում մենք հանդիպում ունեցանք «Լոկոմոտիվի» ղեկավարության հետ պայմանագրի երկարաձգման շուրջ, ամեն ինչ դրական ընթացք ունեցավ։ Ավելացնելու ոչինչ չկա»,- championat.com-ին ասել է Կլյուևը։

Placeholder
Տիկնիզյանի գործակալը մեկնաբանել է «Լոկոմոտիվի» հետ բանակցություններում խաղացողի բարձր պահանջների մասին լուրերը