Արման Խաչատրյանը և Անն-Մարի Դեկոտին անդրադարձել են Հայաստանի առջև ծառացած անվտանգային խնդիրներին
Քաղաքական
22:04 24/01/2025
Տարածաշրջան

Արման Խաչատրյանը և Անն-Մարի Դեկոտին անդրադարձել են Հայաստանի առջև ծառացած անվտանգային խնդիրներին

Ֆրանսիայում ՀՀ դեսպանատնից հայտնում են.

«Հունիսի 24-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի` Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Անն-Մարի Դեկոտի հետ։ Քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև գործընկերությանն ու երկու ժողովուրդներին միավորող բարեկամական կապերի հետագա ամրապնդմանն առնչվող հարցեր։

Երկկողմ հարուստ օրակարգից զատ՝ կողմերն անդրադարձել  են Հայաստանի առջև ծառացած անվտանգային խնդիրներին և տարածաշրջանային հարցերին»։

Placeholder