Australian Open. Ջոկովիչը հրաժարվել է կիսաեզրափակչում շարունակել Զվերևի հետ հանդիպումը
Աշխարհում
09:42 24/01/2025

Australian Open. Ջոկովիչը հրաժարվել է կիսաեզրափակչում շարունակել Զվերևի հետ հանդիպումը

Մելբուռնում տեղի են ունենում Ավստրալիայի բաց առաջնության 2025 թվականի տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչները։ Դրանցից առաջինում սերբ Նովակ Ջոկովիչը (աշխարհի 7-րդ համար) հանդիպել է գերմանացի Ալեքսանդր Զվերևին (ATP-ի վարկանիշային աղյուսակի երկրորդ համարը):

sport.ru-ն գրում է, որ առաջին սեթն ավարտվել է Զվերևի հաղթանակով: Դրանից հետո Ջոկովիչն առողջական խնդիրների պատճառով չի կարողացել շարունակել հանդիպումը և հրաժարվել է պայքարից։

Արդյունքում Ալեքսանդր Զվերևն իր կարիերայում առաջին անգամ դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ։ 

Նովակ Ջոկովիչը «Մեծ սաղավարտի» 24-ակի հաղթող է։ Նա 10 անգամ հաջողություն է տոնել Australian Open-ում, իսկ վերջին անգամ եղել է 2023 թվականին։

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունը մեկնարկել է հունվարի 12-ին, կշարունակվի մինչև հունվարի 26-ը։ Սա մրցաշրջանի «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարերից առաջինն է, որն ավանդաբար անցկացվում է Մելբուրնում։ Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 59,7 մլն դոլար։

Placeholder
Australian Open. Ջոկովիչը հրաժարվել է կիսաեզրափակչում շարունակել Զվերևի հետ հանդիպումը