Թրամփը հրաման է ստորագրել Քենեդու սպանության վերաբերյալ փաստաթղթերի գաղտնազերծման մասին
Քաղաքական
14:53 24/01/2025
Աշխարհ

Թրամփը հրաման է ստորագրել Քենեդու սպանության վերաբերյալ փաստաթղթերի գաղտնազերծման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրաման, որով հանձնարարվում է հրապարակել ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդու, նախկին գլխավոր դատախազ Ռոբերտ Քենեդու և Մարտին Լյութեր Քինգ կրտսերի սպանություններին առնչվող դաշնային կառավարության փաստաթղթերը։ Այս մասին գրում  The Hill պարբերականը։

Հրամանով ազգային հետախուզության տնօրենին և գլխավոր դատախազին հանձնարարվում է 15 օրվա ընթացքում ներկայացնել նախագահ Ջոն Քենեդիի սպանության հետ կապված գրառումների հրապարակման ծրագիրը։

Նրա խոսքով,  Ջոն Քենեդու սպանությանը վերաբերող տեղեկատվության շարունակական խմբագրումը և հասարակությունից թաքցնելը չի համապատասխանում հանրային շահին։

«Այդ փաստաթղթերի հրապարակումը վաղուց ուշացած է»,,-նշել է Թրամփը։

Placeholder
Թրամփը հրաման է ստորագրել Քենեդու սպանության վերաբերյալ փաստաթղթերի գաղտնազերծման մասին