Էրազմուս+ծրագրերին Հայաստանի մասնակցությունը բնականոն շարունակվում է. ԿԳՄՍՆ
Օրվա թեմա
13:03 25/01/2025
Հայաստան

Էրազմուս+ծրագրերին Հայաստանի մասնակցությունը բնականոն շարունակվում է. ԿԳՄՍՆ

Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների մասնակցությունը Էրազմուս+ ընթացիկ և նոր մրցութային ծրագրերին շարունակվում է բնականոն հունով: Նման հայտարարություն է արածել ԼԳՄՍ ն ախարարությունը՝ արձագանքելով Էրազմուս+ ազգային գրասենյակի տարածած հայտարարությանը։

Նախարարությունից հայտնում են.

«Հաշվի առնելով բարձրագույն կրթության և գիտության ոլորտում բարեփոխումների օրակարգը և ոլորտում իրականացվող ներդրումների արդյունավետության առաջնահերթությունը, ինչպես նաև ԵՄ հետ գործակցության նոր մակարդակը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Էրազմուս+ ազգային գրասենյակի ընթացիկ պայմանագրի ավարտից հետո չի գնացել դրա նորացմանը և նախաձեռնել է Էրազմուս+ ազգային գրասենյակի ձևավորման բաց, թափանցիկ և մրցակցային գործընթաց։ Էրազմուս+ նոր գրասենյակի աշխատանքներն ապահովող կառույցի համաձայնեցման  գործընթացն այժմ ընթացքում է, և նոր գրասենյակը կսկսի իր գործունեությունն ընտրության գործընթացի ամփոփումից հետո, որն առաջիկայում կհայտարարվի:

Միաժամանակ, ծրագրի վերաբերյալ տեղեկատվական աջակցություն և խորհրդատվություն կտրամադրի Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի բարձրագույն կրթության և գիտության քաղաքականության վարչության միջազգային համագործակցության բաժինը (հեռ.՝ 210140+115, էլ․փոստ՝ [email protected]):

Ստորև ներկայացվում են ընթացիկ մրցույթների վերջնաժամկետները.

- Միջազգային կրեդիտային շարժունություն բարձրագույն  կրթության ոլորտում - 2025 թվականի փետրվարի 19՝ ժամը 12:00 (Բրյուսելի ժամանակով),
- Վիրտուալ փոխանակման ծրագիր - 2025 թվականի ապրիլի 29՝ ժամը 17:00 (Բրյուսելի ժամանակով),
- Erasmus Mundus գործողություններ - 2025 թվականի փետրվարի 13՝ ժամը 17:00 (Բրյուսելի ժամանակով),
- Կարողությունների զարգացում բարձրագույն  կրթության ոլորտում - 2025 թվականի փետրվարի 6՝ ժամը 17:00 (Բրյուսելի ժամանակով),
- Կարողությունների զարգացում ՄԿՈՒ ոլորտում - 2025 թվականի փետրվարի 27՝ ժամը 17:00 (Բրյուսելի ժամանակով),
- Կարողությունների զարգացում սպորտի ոլորտում - 2025 թվականի մարտի 5՝ ժամը 17:00 (Բրյուսելի ժամանակով),
- Jean Monnet գործողություններ - 2025 թվականի փետրվարի 12՝ ժամը 17:00 (Բրյուսելի ժամանակով)»։

Նաև նշվում է, որ առաջիկայում ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն տեղեկատվական հանդիպումներ կկազմակերպի ինչպես շահագրգռված դիմող կազմակերպությունների համար, այնպես էլ Էրազմուս+ ծրագրերի ընթացիկ շահառուների հետ։

Placeholder