Հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի ցամաքային զորքերի հրամանատարները
Քաղաքական
15:58 25/01/2025
Տարածաշրջան

Հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի ցամաքային զորքերի հրամանատարները

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, ցամաքային զորքերի հրամանատար Հիքմաթ Միրզաևը պաշտոմական այցով գտնվում է Թուրքիայում, որտեղ հանդիպել է Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար Սելջուկ Բայրաքթարօղլուի հետ։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Սելջուկ Բայրաքթարօղլուն տեղեկատվություն է տրամադրել Թուրքիայի և Ադրբեջանի ցամաքային զորքերի հրամանատարության միջև ռազմական համագործակցության և համակարգման ընդլայնման շրջանակներում մշակված սպառազինությունների և համակարգերի մասին, կիսվել օպերատիվ գործունեության ընթացքում ձեռք բերված փորձով։

 

Placeholder