Սարավան-Զանգեր հատվածում և Վարդենյաց լեռնանցքում  ձյուն է տեղում
Հասարակություն
09:08 25/01/2025
Հայաստան

Սարավան-Զանգեր հատվածում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար երթևեկելի է անվաշղթաների կիրառման դեպքում։

Վարդենյաց լեռնանցքում և Սիսիան-Զանգեր ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկացառույց։

Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Placeholder
Սարավան-Զանգեր հատվածում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում