Լսե՛ք, հանգստացրե՛ք դուք նրան, նա կոչնչացնի Հայաստանը. Լուկաշենկոն՝ Փաշինյանի մասին
Քաղաքական
16:09 26/01/2025
Տարածաշրջան

Լսե՛ք, հանգստացրե՛ք դուք նրան, նա կոչնչացնի Հայաստանը. Լուկաշենկոն՝ Փաշինյանի մասին

«Ես ինչ կապ ունեմ, մենք հազար կիլոմետր այն կողմ ենք ապրում... Ես ե՞մ այդ պատերազմը սկսել»,-Բելառուսում ընթացող ընտրությունների ֆոնին հրավիրված ասուլիսում հայտարարեց Լուկաշենկոն, անդրադառնալով Արդրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ռազմական ագրեսիային և Արցախի հայաթափության փաստին։

Նրա խոսքով՝ պատերազմի և դրա արդյունքի մեղքը Հայաստանի գործող իշխանություններինն է։

Ըստ Լուկաշենկոյի, Փաշինյանը Արցախից հրապարակային հրաժարվեց այն ժամանակ, երբ Ադրբեջանը համաձայնում էր, որ այնտեղ Հայաստանը լուրջ ազդեցություն կունենա, նրան ոչ մեկը չէր ստիպել այն անել։

«Առ քեզ նվեր, ո՞վ չէր օգտվի դրանից»,-հայտարարեց Բելառուսի նախագահը։

 Հայտնելով, որ ՀՀ գործող իշխանությունները սկսել են խաղա ԵԱՏՄ-ի հետ՝ Լուկաշենկոն հավելեց.

«Շատ վտանգավոր խաղ , հանգստացրեք դուք նրան, նա կոչնչացնի Հայաստանը»։

 

Placeholder