Եղիշե Մելիքյանը մնում է. «Փյունիկ»
Օրվա թեմա
16:52 27/01/2025
Հայաստան

Եղիշե Մելիքյանը մնում է. «Փյունիկ»

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը երկարաձգել են գործող պայմանագիրը մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը:

Ֆուտբոլային ակումբից հայտնում են, որ Եղիշե Մելիքյանի հետ միասին երկարաձգվել են ամբողջ մարզչական շտաբի հետ գործող պայմանագրերը:

Մելիքյանը գլխավորում է երևանյան թիմը 2021 թվականի հունվարից:

«Ակումբի նոր ղեկավարության հետ հանդիպումններից և քննարկումներից հետո հասկացա, որ մեր նպատակները համընկնում են և միասնական աշխատանքի շնորհիվ կարող ենք գրանցել նոր հաջողություններ»,-ասել է Մելիքյանը:

Placeholder