Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Լեբեդևը հույս է հայտնել, որ Հայաստանը կվերադառնա ԱՊՀ-ում լիարժեք համագործակցությանը
Բելառուսում Համագործակցության դիտորդական առաքելությանը մասնակցելուց Հայաստանի մերժումից հետո ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հույս է հայտնել, որ Երևանը կվերադառնա համագործակցությանը։
«Ես իսկապես հուսով եմ, որ Հայաստանը կվերադառնա ԱՊՀ շրջանակներում լիարժեք համագործակցությանը»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ լրագրողներին ասել է նա։
Լեբեդևը նաև նշել է, որ Մինսկը նույնպես պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ։ Բելառուսը պատրաստ է համագործակցության»,- հավելել է նա։
Ավելի վաղ Լեբեդևը հայտնել էր, որ Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցել Բելառուսում հունվարի 26-ին կայանալիք նախագահական ընտրությունների դիտորդական առաքելությանը, ինչպես Մոլդովայի և Ուկրաինայի ներկայացուցիչները։