ԱՄՆ-ում 76-ամյա կինը հանկարծ իմացել է, որ հղի է
Աշխարհում
10:02 27/01/2025
Աշխարհ

ԱՄՆ-ում 76-ամյա կինը հանկարծ իմացել է, որ հղի է

Ուշագրավ դեպք է տեղի ունեցել ԱՄՆ-ում։ 76-ամյա սևամորթ կնոջը հիվանդանոցում հայտնել են, որ նա 12 շաբաթական հղի է։  Լուրից կինը հանկարծակիի է եկել։ The Sun պարբերականի փոխանցմամբ, այդ մասին սոցիալական ցանցերում հայտնել ու տեսանյութեր է հրապարակել կնոջ թոռնուհին՝ Միան։

Տեսանյութերը վիրուսային արագությամբ տարածվել են սոցիալական ցանցերում, դրանք ունեն մի քանի տասնյա մլն դիտում։ Միան հայտնել է, որ տատիկը մտադիր է լույս աշխարհ բերել երեխային, եթե ամեն բան լավ ընթանա, երեխան կծնվի այս տարվա հուլիսին։

Միայի տատիկը հավակնում է նոր ռեկորդ սահմանել՝  դառնալու ամենամեծ տարիքում երեխա լույս աշխարհ բերած կինը։

Թոռնուհին շփոթված լսարանին հայտնել է, թե ինչպես տատիկը հայտնվել հիվանդանոցում։ Մինչ այդ նկարած տեսանյութերում Միան ցույց  էտվել, թե ինչպես է տատիկը խաղում ձյան մեջ, այդ ընթացքում նա վատ է զգում։ Կարծելով արյան ճնշման խնդիր է, դիմում են բժշկի, որտեղ մի քանի հետազոտություններից, մեզի լաբորատոր փորձաքննությունից հետո պարզվում է, որ տարեց կինը հղի է։

Placeholder