Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Մարդն օրը մի քանի հազար դրամով չարքաշ աշխատում է, հարկ է մուծում՝ հերիք չէ, մի հատ էլ եկամտի հայտարարագիր եք ուզում. Մեսրոպ Առաքելյան
2025 թվականի եկամտի համընդհանուր հայտարարագիր պետք է ներկայացնեն աշխատանք ունեցող ՀՀ բոլոր քաղաքացիները, իսկ 2026 թվականից՝ արդեն բոլոր չափահասները՝ ներառյալ թոշակառուները։ Մասնագիտական հանրույթն ահազանգում է, որ համատարած հայտարարագրման համակարգը ոչ մի խնդիր չի լուծելու, սովորական քաղաքացու համար խնդիրներ առաջացնելուց և պետության ձեռքում վերահսկողության լծակների ավելացնելուց նացի։
Գործընթացի վերաբերյալ «Panorama-հարցազրույցների» տաղավարում իր տեսակետը հայտնեց, տնտեսագետ, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
Հարցազրույցում հնչեցված հիմնական թեզերի երկրորդ մասը՝ ստորև։
▪Եթե 1000 հոգին ուզում է նպաստ ստանալ, ինչո՞ւ եք դնում 1 մլն մարդուց եկամտի հայտարարագիր պահանջում։ Եղբա՛յր, պետությունից նպաստ ուզողի վերաբերյալ ինչ ուզում եք ստուգեք, անտրամաբանական բաներ են անում։ Իսկ նպաստի համար դիմողների սոցիալական վիճակի ստուգման մեխանիզմները դրված են։
▪Էլ չասած, որ եթե մարդը թաքցնում է իր եկամուտն, ապա այս հայտարագրումով էլ է թաքցնելու, որովհետև, եթե մի բան չգիտեք, հաշվառված չէ, էլի չեք իմանալու։
▪Էս մարդկանց թվում է, թե էս ժողովուրդն անխելք է, որևիցե գիտելիք չունի, իրենց նման են։ Որովհետև այս մարդիկ ոչ եկամուտ են ունեցել, ոչ աշխատել են, բանկերի տեղն էլ չեն իմացել։ Իրենց թվում է, թե քանի դեռ այս հայտարարագրման համակարգը չէր ներդրվել, այս երկիրը կանգնած էր, մարդիկ ո՛չ աշխատում էին, ո՛չ վարք էին վերցնում։
▪Ոչ մի բան ես երկրում չկար, հրաշք էր, եկավ Նիկոլ Փաշինյանը այս հայտարարագրումով և հենց այս հայտարարագիրը դնում ենք՝ այս ազգը միանգամից փրկվում է։
▪Փաստորեն մենք պետականազուրկ հասարակություն ենք, չունենք պետականություն, ինքնիշխանություն, ու Նիկոլ Փաշինյանի և իր թիմի ընդունած խայտառակ օրենքներն են մեզ սարքում պետականամետ և պետություն։
▪Չի կարելի մարդկանց այսքան դնել հիմարի տեղ, և նյարդայնացնել։ Չի լինելու ժողովրուրդն էլ չի հավատալու այդ ստերին, թե ցանկացած բան, ինչը վերաբերվում է իրենց ռեֆորմներին, անունը դնեն պետականամետ, պետականազուրկ։ Բնակչության 1/3-ն աղքատության շեմից ներքև է, այդ հարցը լուծեք։
▪Հասարակ քաղաքացին, որ իր քրտինքով աշխատում է և ձեզանից էլ դեռ ոչ մի բան չի ուզում, գնում է չարքաշ աշխատում է, օրը մի քանի հազար դրամ փող է ստանում, դրանից հարկ է մուծում հերիք չէ, մի հատ էլ ասում եք՝ եկամտի հայտարարգիր էլ տուր։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կից տեսանյութում։