Հունվարի 27-ին փոխանակման կետերում ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարինը և եվրոյինը՝ նվազել
Տնտեսություն
09:32 27/01/2025
Հայաստան

Հունվարի 27-ին փոխանակման կետերում ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարինը և եվրոյինը՝ նվազել

ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 27-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.55 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ նվազելով 0.10 դրամով։

Ըստ Rate.am կայքի՝ դոլարի վաճառքի միջին գինը՝ 400.94 դրամ է:

Փոխանակման կետերում դոլարի առքը 397 դրամ է, վաճառքը՝ 401։

Եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 409.94 դրամ, իսկ վաճառքի դեպքում
միջին գինը` 423.63։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 417 դրամ է, վաճառքը՝ 421։

Ռուբլու առքն էլ կազմում է 3.90 դրամ, վաճառքի դեպքում միջին գինը՝ 4.22 է։

Փոխանակման կետերում ռուբլին գնվում է 3.95 և վաճառվում 4.3 դրամով։
 

Placeholder