Բոլիվիայում վթարի հետևանքով մոտ երկու տասնյակ մարդ է մահացել
Աշխարհում
09:35 27/01/2025
Հայաստան

Բոլիվիայում վթարի հետևանքով մոտ երկու տասնյակ մարդ է մահացել

Բոլիվիայում ուղևորատար ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 19 մարդ, ևս  9-ը վնասվածքներ է ստացել։ Այս մասին գրում է Eldeber գործակալությունը։

Պատահարը տեղի է ունեցել երկրի հարավ-արևելյան մասում։ Ավտոբուսը երկրի մայրաքաղաք Լա-Պասից ուղևորվելիս է եղել դեպի Վիլյասոն բնակավայր, սակայն ճանապարհին շրջվել է ու դուրս ընկել մայրուղուց։

Իրավապահները հայտնել են, որ զոհերի թվում երկու երեխա կա։ Մահացել են  նաև ավտոբուսի վարորդներ։

Որպես վթարի հնարավոր պատճառ նշվում են ավտոբուսի մեծ արագությունը և վարորդների ոչ բավարար որակավորում ունենալը, նրանցից գլխավորը եղել է 24 տարեկան։

Placeholder
Բոլիվիայում վթարի հետևանքով մոտ երկու տասնյակ մարդ է մահացել