Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Փարիզում հրդեհվել է 12-րդ թաղամասի շրջանային վարչակազմի պատմական շենքի աշտարակը
Երկուշաբթի գիշերը Փարիզի 12-րդ թաղամասի շրջանային վարչակազմի շենքի աշտարակը այրվել է, և այն փրկելու համար հարյուրից ավելի հրշեջ է կանչվել։
«European Pravda»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է Le Parisien-ը
Փարիզի 12-րդ թաղամասի պատմական քաղաքապետարանի աշտարակում հրդեհը բռնկվել է հունվարի 27-ին առավոտյան ժամը 3-ից հետո, և ստիպել է մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ քաղաքապետ Անն Իդալգոյին, շտապել դեպքի վայր: Քաղաքի շատ բնակիչների համար սա ասոցիացիաներ է առաջացրել հրդեհի հետ, որը 2019 թվականին ավերել էր Աստվածամոր տաճարի տանիքն ու գվիթը:
Շենքը փրկելու համար ներգրավվել է մոտ 60 հրշեջ մեքենա և 150 հրշեջ
Առավոտյան ժամը 7-ին հրդեհը մարվել է, սակայն հրշեջները շարունակում են ջուր ցողել կառույցների վրա։ 30 մետրանոց աշտարակը մնում է կանգուն, բայց շատ վնասված է:
«Կա փլուզման վտանգ, հաստատ շատ օրեր կպահանջվեն, որպեսզի մեր ճարտարապետական փորձագետները գնահատեն ամեն ինչ»,- հաստատեց Փարիզի պրեֆեկտը։
12-րդ թաղամասի քաղաքապետարանի շենքը կառուցվել է 1876 թվականին՝ ոգեշնչվելով հնագույն ժամանակաշրջանների մի քանի ճարտական կոթողներից՝ Վերածննդից մինչև Լյուդովիկոս XIII և Լյուդովիկոս XIV դարաշրջաններ։