Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը երկարաձգել են գործող պայմանագիրը մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը:
Ֆուտբոլային ակումբից հայտնում են, որ Եղիշե Մելիքյանի հետ միասին երկարաձգվել են ամբողջ մարզչական շտաբի հետ գործող պայմանագրերը:
Մելիքյանը գլխավորում է երևանյան թիմը 2021 թվականի հունվարից:
«Ակումբի նոր ղեկավարության հետ հանդիպումններից և քննարկումներից հետո հասկացա, որ մեր նպատակները համընկնում են և միասնական աշխատանքի շնորհիվ կարող ենք գրանցել նոր հաջողություններ»,-ասել է Մելիքյանը: